«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կմասնակցի ընտրություններին

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը դաշինքի ձևաչափով մասնակցելու է 2026 թվականի ընտրություններին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Համագործակցելու ենք բոլոր այն անձանց հետ, ում իրական նպատակը Հայաստանին այս չարիքը բերած եւ ՀՀ տակ ամենօրյա ռեժիմով բոմբեր տեղադրող իշխանությանը հեռացնելն է։ Կհամագործակցենք այն անձանց հետ, ովքեր գաղափարային առումով դեմ են այսօրվա իշխանության արժեհամակարգին, ում ծրագրերը, գաղափարները եւ արժեհամակարգը մոտ են մեր արժեհամակարգին, գաղափարներին ու ծրագրերին»,-հայտարարեց Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ նախաձեռնությունը թափանցիկ է գործում, ու իրենց հետևում որևէ ուժ կամ գործիչ թաքնված չէ․«Նախորդ մեկ տարվա ընթացքում մեր հետևում որքան փնտրած կլինեն տարբեր ուժերի, գործիչների, եթե որևէ մեկի ականջը կարողանային տեսնել կամ նշմարվեր թեկուզ, վաղուց դրա մասին կխոսեին։ Եթե մարդիկ կան, ովքեր փորձում են մեր հետևում որեւէ մեկի ականջները փնտրել, խորհուրդ կտամ ուղղակի անօգուտ գործով չզբաղվել։ Որևէ մեկին չեն կարող գտնել»։
Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի խնդիրների մեծ մասը «կառավարողների դիլետանտության և խնդիրները չպատկերացնելու պատճառով է»։
«Ջանք չենք խնայելու, որ հնարավորինս շուտ ազատվենք ՀՀ հիմքերը իշխանությունից»,-հայտարարեց Սարգսյանը։