Արմավիրում կասեցվել է այն սննդի օբյկետը, որտեղ պատրաստած սննդից 12 քաղաքացի թունավորվել էր | Region

Արմավիրում կասեցվել է այն սննդի օբյկետը, որտեղ պատրաստած սննդից 12 քաղաքացի թունավորվել էր

Սեպտեմբեր 09,2025 18:44

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։

🔹Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Մասնավորապես՝

☑️ սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը,

☑️ չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

☑️ պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող,

☑️ առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը,

☑️ սառանարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող, պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 Հիշեցնենք. երեկ՝ սեպտեմբերի 08-ին, Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:

Նորություններ