Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանն առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով
Սեպտեմբեր 10,2025 16:32
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, համատեղության կարգով, առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:
Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պարտականություններից։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
