Ինչո՞ւ 2026թ․-ին չի նախատեսվում պաշտպանական ծախսերի աճ․ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը
Սեպտեմբեր 10,2025 17:55

Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտպանական ծախսերի մասին հայտարարություններին, ըստ որոնց՝ նախատեսվում է պաշտպանական ծախսերը հնարավոր է կրճատվի։
Պարզաբանելով ծրագիրը, Փաշինյանն ասաց․«Որոշել ենք, որ այն պարտքի կտորները, որ հինգ տարում պիտի փակեինք ապագա փուլում, հիմա կոնսոլիդացրել ենք, այդ պարտքը հիմա ենք փակել։ Եթե այդ պարտքի կտորը հանենք խոսակցությունից ու վերցնենք թվերը, սրանից դուրս կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որն ի սկզբանե պլանավորել էինք և միգուցե մի փոքր էլ ավելի»։
Նա հայտնեց, որ այս տարվա բյուջեով պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, և դա մեծ մասամբ պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների և պարտքի սպասարկման անհրաժեշտություններով։