«Կուլմինացիան լինելու է Էջմիածնի հրապարակում․ քննարկում ենք կազմակերպչական հարցերը։ Չի լինելու կոմպրոմիս։ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա»․Փաշինյան | Region

«Կուլմինացիան լինելու է Էջմիածնի հրապարակում․ քննարկում ենք կազմակերպչական հարցերը։ Չի լինելու կոմպրոմիս։ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա»․Փաշինյան

Սեպտեմբեր 10,2025 20:19

«Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգեւոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը»,-այս մասին այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե երբ և ինչ միջոցներով են ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից։

Շարունակելով, Փաշինյանն ասաց՝ այստեղ կարեւոր հանգամանք կա, որ դա պետք է ունենա հոգեւոր բովանդակություն․« Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի։ Այս պրոցեսի նպատակը բացառապես հոգեւոր նորոգումն է Հայ առաքելական սուրբ եկեղեցու, որը բոլորիս, այդ թվում՝ իմ սրբությունն է։ Մենք պետք է սրբագործենք մեր սրբության սրբոցը»։

Փաշինյանը կրկնեց՝ կուլմինացիան լինելու է Էջմիածնի հրապարակում․«Բայց դա չի լինելու մեզ ծանոթ քաղաքական, հեղափոխական․․․ դա լինելու է բացառապես հոգեւոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգեւոր բովանդակության ելույթներ։ Հոգրոր արժեքների վրա հիմնված կյանքը պետք է մեր հանրության կյանքի անբաժանելի մասը լինի։ Փոխանակ եկեղեցին այդ հարցը լուծի, որ հոգևոր կյանքը տարածվի աշխարհիկների շրջանում, իրենք աշխարհիկ կյանքը տարածում են հոգևորականների շրջանում։ Չի կարա սենց բան լինի։   Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիսը։ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, ոչինչ չի փրկելու»։

Նա նշեց, որ այս գործընթացին մասնակցելու համար կան չափանիշներ, օրինակ, եթե մարդը չի կարդացել Աստվածաշունչ կամ մկրտված չէ, նա չի կարող մաս կազմել այս պրոցեսին։

 

Նորություններ