Լրտեսություն, հավաքագրում, յուրացում. ինչպես էր գործում Պուտինի փակած նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ մշակութային կապերի սկանդալային վարչությունը․ The Insider

Լուսանկարում՝ Դմիտրիյ Ավանեսովն է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուծարել է արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի նախագահական վարչությունը՝ «նախագահական վարչակազմի աշխատանքը օպտիմալացնելու նպատակով»։
Դրա փոխարեն կստեղծվի «ռազմավարական գործընկերության և համագործակցության» բաժին։
Ինչպես գրում է The Insider պարբերականը՝ Կրեմլին չի հաջողվել խթանել այսպես կոչված «մեղմ ուժը» նախկին ԽՍՀՄ երկրներում, և դա զարմանալի չէ. «կառույցի գումարը վատնվել է անիմաստ միջոցառումների վրա, որտեղ աշխատակիցների հարևաններն ու հարազատները գնացել են ուտելու, իսկ ղեկավարները անընդհատ փոխվել են»։
Լուծարված կառույցը ստեղծվել էր 2005 թվականին՝ «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքին հակազդելու նպատակով։ Սակայն տարիների ընթացքում այն վերածվել էր անարդյունավետ, կոռումպացված կառույցի։
Պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայից բացի, գերատեսչության գործառնական շահերի մեջ էին մտնում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ղազախստանը, ինչպես նաև Բալթյան երկրները և ինքնահռչակ Աբխազիան և Հարավային Օսիան։
«Հարևան երկրների քաղաքական էլիտաների մեջ ներթափանցման և ազդեցության ավելի նուրբ մեթոդներ էին անհրաժեշտ, և Պուտինը, ինչպես միշտ, հույսը դրեց հատուկ ծառայությունների մարդկանց վրա»,-գրում է պարբերականը։
Հայաստան
ԳՀՎ-ի սպա՝ Դմիտրի Ավանեսովը, հետևում էր Հայաստանում տիրող իրավիճակին: The Insider-ի տրամադրության տակ են հայտնվել զեկույցներ Հայաստանի կառավարության «крот»-ից», որը Ավանեսովին զեկուցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր տեղաշարժերի մասին։ Փաշինյանը զեկույցներում հիշատակվում էր «Բորոդա» օպերատիվ կեղծանվամբ:
Զեկույցներում նշվում էր, որ Հայաստանի հասարակության մեջ ռուսական նախաձեռնությունները գրեթե ուշադրություն չեն գրավում։ Մասնակիցները հիմնականում դիվանագետների հարազատներն ու ծանոթներն էին, իսկ երիտասարդությունը չէր հետաքրքրվում ռուսական պատմության կամ մշակույթի թեմաներով։
Ազդեցության լրտեսներ- Այլ գերատեսչությունների գաղտնի զեկույցները ցույց էին տալիս, որ ոչ ոք չի ցանկանում անվճար բարեկամանալ Ռուսաստանի հետ։
«Ռուսամետ նարատիվները հիմնականում տարածում են թոշակառու տարիքի քաղաքական գործիչները, երիտասարդները չեն հետաքրքրվում դրանցով։ Երիտասարդ և թարմ դեմքերի համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն», – Կոզակին զեկուցել է «Հայկական» գերատեսչությունը։
Ադրբեջան
ԳՀՎ սպա Վալերի Չեռնիշովը պատասխանատու էր Ադրբեջանի համար, և նա ստանում էր այսպես կոչված օպերատիվ «նպատակներ» հանրապետության հայտնի անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների, զինվորականների և հասարակական գործիչների վերաբերյալ:
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչությունը նաև գաղտնի զեկույցներ էր պատրաստում հարևան երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնք նա այնուհետև ներկայացնում էր Պուտինին: Կրեմլը խիստ մտահոգված էր, որ Ադրբեջանում գրեթե չկան այնպիսի կազմակերպություններ, որոնք առաջ կտանեին ռուսական շահերն ու հակակշիռ կլինեին Թուրքիային։ Ուստի առաջարկվում էր ուժեղացնել ռուսական ՀԿ-ների ներկայությունը, կենտրոնանալ երիտասարդության, ուսանողների, կրթության և մշակութային ծրագրերի վրա։
Ռուսաստանը մեծ միջոցներ է ծախսել Բաքվում միջոցառումներ կազմակերպելու վրա, այդ թվում՝ Հեյդար Ալիևին նվիրված ցուցահանդեսի։ Ըստ վարչության նախկին աշխատակիցներից մեկի՝ «բարեկամության» վրա ծախսվել է ավելի քան 100 միլիոն դոլար, սակայն արդյունքը գրեթե զրոյական է եղել։
Վրաստան
Նախկին ԽՍՀՄ երկրներում Միխեևը զբաղվում էր Մոսկվայի դրածոների համար ընտրարշավների կազմակերպմամբ, և նրանք ակնհայտորեն անպարտելի էին։ Այսպիսով, 2020 թվականին, Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Չերնովը և Մաքսիմովը համոզեցին բաժնի վարիչ Դմիտրի Կոզակին խաղադրույք կատարել Վրաստանի հայրենասերների դաշինքի (ՎՀԴ) վրա, որը նույնիսկ լավագույն ժամանակներում ստացել էր ձայների առավելագույնը 5%-ը։
Հիմնադրումից ի վեր ՎՀԴ-ն որդեգրել է Մոսկվայի հետ մերձեցման և ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ համագործակցությունից հրաժարվելու ուղի, իսկ կուսակցության առաջնորդներ Իրմա Անաշվիլին և Դավիթ Թարխան-Մոուրավին հաճախակի հյուրեր էին դառնում Պետդումայում, որտեղ նրանց ներկայացնում էին որպես ազդեցիկ ընդդիմադիրներ։
«Ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, ՎՀԴ-ի առաջխաղացման համար Ռուսաստանի բյուջեից ծախսվել է ավելի քան 10 միլիոն դոլար, և Միխեևը գաղտնի ղեկավարել է ընտրական շտաբը Մոսկվայից։ Սակայն, վերջիվերջո, «ընդդիմադիրները» հավաքեցին ձայների ընդամենը 3.14%-ը. թե որքան գումար գրպանեցին չեկիստ Մաքսիմովը, Միխեևը և ԱՊԳ-ի ղեկավարությունը, կարելի է միայն կռահել»,-գրում է պարբերականը։