Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը | Region

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը

Սեպտեմբեր 11,2025 19:38

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը. նա մեր երկրում կլինի սեպտեմբերի 11-ին և 12-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Այցն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր հանձնառությունը:

Զարգացնելով մեր ռազմավարական գործընկերության հիմքերը՝ մենք շարունակում ենք ամրապնդել երկկողմ կապերն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններում»,- ասված է հաղորդագրությունում։

Նորություններ