ԱԱ. ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը մեկնարկել է տպավորիչ հաղթանակով
Սեպտեմբեր 13,2025 13:47

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանը մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Այսօր պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային ըմբիշները։
Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ. 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանի առաջին մրցակիցը իտալացի Պրոդուն է, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեկնարկել է տաջիկ Ռասսադինի հետ պայքարով։
Երկուսն էլ պայքարը սկսում են որակավորման փուլից:
Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.
57 կգ Արսեն Հարությունյան
61 կգ Մանվել Խնձրցյան
65 կգ Վազգեն Թևանյան
70 կգ Արման Անդրեասյան
74 կգ Հրայր Ալիխանյան: