Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի որոշ շրջաններում կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիսարևելյան քամու պոռթկումների ուժգնացում մինչև 15-17 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում երեկոյան ժամերին որոշ վայրերում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վրկ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը կեսօրին՝ +26+28:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+25,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+20,
Լոռի՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+19,
Տավուշ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+27,
Արարարատ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ – +26+29,
Արմավիր՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+29,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20: