ԿԲ նախագահ․ «Թրամփի ուղի» ծրագրով ՀՀ-ին տրամադրվող 145 մլն դոլարն իր ազդեցության չափով բավականին փոքր գումար է

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով «Թրամփի ուղի» ծրագրով առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու համար ՀՀ-ին տրամադրվող 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցությանն, ասաց՝ իր ազդեցության չափով բավականին փոքր գումար է։
Թե այդ գումարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա, Մարտին Գրիգորյանն ասաց․«145 միլիոն դոլարը ՀՀ-ի տնտեսության կլանելու տեսանկյունից բավականին փոքր գումար է։
ԿԲ նախագահի խոսքով՝ նախ պետք է ընդհանուր ծրագիրը հասկանալ, թե գումարներն ինչի վրա են ծախսվելու։ Նա նշեց․«Ուղերձը, որ նման նախաձեռնություն կա, դրական է ընկալվում շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է հետագայում ապաշրջափակման վերաբերյալ որոշակի նորություններ լինեն, ու խաղաղության պայմանագիրը հասնի իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի բիզնես միջավայրը»։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․«Աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»: