Դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել․Փաշինյանը՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին
Սեպտեմբեր 18,2025 13:49
«Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին՝ եթե սահամանազատում ու սահմանագծում չէր իրականացվել, ինչո՞ւ բանավոր որոշմամբ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնվեց Ադրբեջանին։
Նշենք, որ Գորի-Կապան ճանապարհի մի հատվածը անցավ ադրբեջանական վերահոսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները Սյունիքում կարեւոր բարձունքներ ու տարածքներ զբաղեցրեցին, ապա որոշ ժամանակ անց նշված հատվածում Բաքուն սահմանային անցակետ տեղադրեց։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
