Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 20,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 20-21-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.5°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.9°C