Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը, ԱԺ-ում նրան կփոխարինի ՀՅԴ ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը
Սեպտեմբեր 19,2025 18:39
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորի մանդատը։ ԱԺ-ում նրան կփոխարինի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Պետրոս Մեղրյանը՝ Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրը:
Քաղաքական վերլուծաբան, լրագրող Հայկ Խալաթյանը հայտարարել է, որ ցուցակով Մանուկյանից հետո իքն է, սակայն որոշել է չվերցնել մանդատը: Նա հայտնել է, որ որոշել է հրաժարվել մանդատից և շարունակել իր գործունեությունը որպես խմբագիր և լրագրող։
«Հավաստում եմ, որ շարունակելու եմ իմ քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու եմ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից»,-հայտարարել է Հայկ Խալաթյանը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
