Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ՔՊ-ի դեմ 2022-ի նվիրատվությունների գործով քրեական վարույթի կարճումը ռիսկեր է ստեղծում հետագա ֆինանսավորման աղբյուրների օրինականության համար
Սեպտեմբեր 19,2025 18:47

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է՝
Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022-ի նվիրատվությունների գործով քրեական վարույթը, որը հարուցվել էր խոշոր չափերի ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։
Խնդիրը բացահայտել էին Organized Crime and Corruption Reporting Project-ն ու CivilNet-ը ՝ ցույց տալով, որ իշխող կուսակցությունում գործել է կազմակերպված մեխանիզմ՝ քարոզարշավի ֆինանսավորման համար անհայտ ծագման գումարներ ներգրավելու համար։
Այս գործի կարճումը 2026թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ ոչ միայն լուրջ հարված է հանրային վստահությանը, այլ նաև ռիսկեր է ստեղծում իշխող կուսակցության հետագա ֆինանսավորման աղբյուրների օրինականության և թափանցիկության համար