«Եթե ԱԱԾ տնօրենը հնարավորություն ունենա, հաստատ կտեսակցի Բաքվում գտնվող հայ գերիներին»․Խաչատրյան | Region

«Եթե ԱԱԾ տնօրենը հնարավորություն ունենա, հաստատ կտեսակցի Բաքվում գտնվող հայ գերիներին»․Խաչատրյան

Սեպտեմբեր 20,2025 11:32

«Եթե ԱԱԾ տնօրենը հնարավորություն ունենա, հաստատ կտեսակցի Բաքվում գտնվող հայ գերիներին»,-այս մասին այսօր ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով  ԱԱԾ տնօրենի՝  Բաքվում «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին» մասնակցությանը։ ԱԱԾ տնօրները երեկ է պատվիրակության հետ մեկնել Բաքու։

Արմեն Խաչատրյանը հավելեց, որ չի կարող ասել, թե ԱԱԾ տնօրենն ինչ օրակարգով է մեկնել Բաքու, եւ ինչ խնդիրներ է բարձրացնելու»,– ասաց Արմեն Խաչատրյանը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ չմեկնաբանեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու։

 

Նորություններ