Այսօր պայքարի մեջ են մտնում Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Վիգեն Նազարյանը. ըմբշամարտի ԱԱ | Region

Այսօր պայքարի մեջ են մտնում Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Վիգեն Նազարյանը. ըմբշամարտի ԱԱ

Սեպտեմբեր 20,2025 12:37
Սեպտեմբերի 20-ին Զագրեբում պայքարի մեջ են մտնում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ասլանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Եմելին/Աբուլաձե զույգի հաղթողը։
Սլավիկ Գալստյանը 1/16-ում կհանդիպի ղազախ Կոշկարի հետ։
87 կգ քաշային Վիգեն Նազարյանն էլ կմեկնարկի Նորվեգիայի ներկայացուցիչ Մուկուբուի հետ գոտեմարտով։

Նորություններ