«Ես կարծում եմ, որ նոր Սահմանադրությունը կընդունվի». Ն. Փաշինյան | Region

«Ես կարծում եմ, որ նոր Սահմանադրությունը կընդունվի». Ն. Փաշինյան

Սեպտեմբեր 20,2025 14:02

«Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի, որովհետև այս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս ՀՀ սնուցող մայրերի», – այսօր ՔՊ կուսակցության համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, ինչո՞ւ եք 2026 թվականի ընտրություններից հետո նախաձեռնում նոր Սահմանադրության հանրաքվեն, վստահ չե՞ք, որ մինչ ընտրությունը ժողովուրդը համաձայն կլինի դրա հետ, և չընդունվի, դա կվտանգի՞ Բաքվի հետ Երևանի կողմից հայտարարվող խաղաղությունը:

Արդյոք «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը տեղ կգտն նոր Սահմանադրության մեջ, Փաշինյանն ասաց, որ պատեհ չէ նոր Սահմանադրության մեջ նման բան գրելը, բայց դա որպես ենթատեքստ ու գաղափարական հենք է ծառայելու․«Այսինքն՝ պարզ է, որ այդ գաղափարախոսության վրա է հիմնված լինելու»։

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօրվա համաժողովում հռչակեց  Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք: Այդ նպատակով 2026-ին խորհրդարանական  ընտրություններում հաղթելուց հետո  նախաձեռնելու է նոր Սահմանադրության հանրաքվե։

 

Նորություններ