Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Յովիտա Նելյուփշենեի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարները | Region

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Յովիտա Նելյուփշենեի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարները

Սեպտեմբեր 20,2025 14:17

Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Յովիտա Նելյուփշենեի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։

ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորություններ