«Ամոթ ա, գետինը մտեք արա, հայր ու որդի ներվերս կերան մի տարի»․Փաշինյանը Արսեն Ջուլֆալակյանի մասին

«Չի եղել մի դեպք, որ 2018–ից ի վեր, որ ես կամ ֆուտբոլի, կամ սպորտի որեւէ հարցի միջամտեմ։ Հակառակը, եղել են մարդիկ, ուզեցել են ինձ ներքաշեն այդ խոսակցությունների մեջ»,-այս մասին այսօր ՔՊ 7–րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կարող է կոչ անել, որ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը հրաժարական տա։
«ՔՊ–ում մի պատգամավոր կար (նկատի ունի Արսեն Ջուլֆալակյանին), ուզում էր, որ իրեն մտցնեն հավաքականի կազմ, վեց ամիս հետեւիցս ընկած էր, որ հավաքական ընդգրկվի, ինքն ու հայրը, որ Արթուր Ալեքսանյանը չլինի, Ռոման Ամոյանը չլինի, մենք լինենք, բա մենք իշխանություն ենք։ Եղբայր գնա քո գործերին։ Հենա, գնացել ա իր գործերին, և զբաղված է․․․ամիսներով ինքն ու հայրը զանգ-նամակ, նամակ-զանգ, էս անենք, էն անենք, հավաքականի կազմում ընդգրկվենք, աշխարհի առաջնություն գնանք, օլիմպիադա գնանք։ Հիմա որ հարցնենք՝ Դուրյանի տողն ա՝ «ազգի վիճակը ծանրացել է սրտին»։ Լավ ամոթ ա, գետինը մտեք արա, իսկականից։ Ներվերս կերան մի տարի, հավաքականի կազմում մենք լինենք, մենք լինենք, մենք կպնենք, ոչ մեկ լավը չի։ Բանը հասել ա նրան, որ հավաքականի տղաներին ասել եմ՝ ի՞նչ ա կատարվում, ասացին՝ պարոն վարչապետ, եթե իրենց անունը տաք, ամբողջ հավաքականի կազմով հրաժարական կտանք, կհեռանանք սպորտից։ Ասացի՝ ես գործ չունեմ սպորտի հետ»,– ասաց Փաշինյանը։