Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն. Աշոտյան | Region

Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն. Աշոտյան

Սեպտեմբեր 20,2025 16:07

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարիք չկա այս պահին մաս-մաս անդրադառնալու Փաշինյանի այսօրվա ծրագրային ելույթի հրեշավոր թեզերին։ Նա վաղուց է խաղում բաց քարտերով, եւ չկա իր կողմից հնչեցված, նորմալ հայի համար խայտառակ գեթ մեկ թեզ, որը կանխատեսելի չէր դեռ ամիսներ առաջ։

Ավտորիտարիզմի, նեոբոլշեւիզմի եւ հակահայկականության կոկտեյլ՝ որն առանց վարանելու կարելի է կոչել Bloody Nikol։

Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն, իսկ անարդարությունը՝ ծայրահեղականություն։

Ահա սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն:

Այս դուետը խիստ վտանգավոր է եւ լի երկրի համար նոր սպառնալիքներով։

Ու քանի էլ ավելի ուշ չէ, պետք է կանխել նման զույգի կողմից մեր երկրի ապագայի հաշվին արկածախնդիր մենամարտը՝ գործի դնելով նիկոլափոխության սահմանադրական մեխանիզմը»։

Նորություններ