Հավատում եմ՝ մի օր գալու է այդ օրը, որ կարողանամ աշխարհի չեմպիոն դառնալ. Արսեն Հարությունյան
Սեպտեմբեր 22,2025 14:26
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն ու աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը վստահեցնում է՝ աշխարհի առաջնությանը մասնակցել է շատ լավ մարզավիճակով, ուղղակի չեմպիոն դառնալու համար ինչ-որ մի բան չհերիքեց։
«Համբերատար կսպասեմ աշխարհի չեմպիոն դառնալու օրվան, մի օր գալու է այդ օրը, որ կարողանամ աշխարհի չեմպիոն դառնալ, ես հավատում եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հարությունյանը վստահեցրեց՝ չի ընկճվում, նույն տեմպով կպարապի, որ աշխարհի մյուս առաջնությանը դառնա չեմպիոն։
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանն ԱԱ-ում նվաճել էր բրոնզե մեդալ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
