«Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել»․ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

«Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել»․ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն
«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։ Նկատենք, որ ԱՆԻՖ-ի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալներից հետո առաջին անգամ է, որ Փափազյանը հրապարակային հայտարարություն է անում։
Օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեկան հետապնդւոմ է հարուցել Դավիթ Փափազյանի նկատմամբ, որը 2019-2024 թվականներին զբաղեցրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի տնօրենի պաշտոնը։ Դավիթ Փափազյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով։
Նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վերաբերում է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետության հակաճգնաժամային ներդրումների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ «Սի էֆ դաբլյու» ՓԲԸ-ում կատարած ներդրմանը։