Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 25,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Սեպտեմբերի 27-28-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, սեպտեմբերի 28-29-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 25-26-ը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32°C (2002թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5°C (2016թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19°C