Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սեպտեմբեր 26,2025 08:30

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և գիշերը և կեսօրից հետո, 29-ի գիշերը, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում սեպտեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։