Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսում մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ կգործարկվի | Region

Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսում մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ կգործարկվի

Սեպտեմբեր 29,2025 12:03
2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։
Գրանցման համար անհրաժեշտ է՝
  • գրանցվել էլեկտրոնային հարթակում,
  • հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,
  • ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,
  • ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։
Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով:
Մանրամասները՝ այստեղ:

Նորություններ