Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի գիշերը, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հոկտեմբերի 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 3- 6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։
Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18°C
