«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուն շարժման համահիմնադիրնեչից Նինա Կարապետհանցն է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին շարժման անդամները։
Շարժման համահիմնադիրներից Արտաշես Իկոնոմովը հայտարարեց՝ Նինա Կարապետյանցը ավելի, քան 25 տարի իրավապաշտպան իր գործունեությամբ ապացուցել է իր սկզբունքայնությունը, անկոտրուն կամքը, ճնշումներին դիմակայելու իր վճռականությունը։
«Տիկին Կարապետյանցն այն երաշխիքն է, որը կիրականացնի մեր առաջարկած ինստիտուցիոնալ փոփոխությունները, այդ թվում՝ վարչապետի լիազորությունների կրճատում»,-ասաց Արտաշես Իկոնոմովը, հավելելով՝ պետք է մտնենք օրենքի դաշտ, վերականգնենք մեր ժողովրդավարությունը, Կարապետյանցի նման թեկնածու ունենալը կարեւոր իրադարձություն է մեր պատմության մեջ:
Նա նշեց, որ տիկին Կարապետյանցը բոլոր առողջ ուժերի համար կարող է դառնալ համախմբող առաջնորդ։
