Ավտոմեքենաներում չափանիշներին չհամապատասխանող սարքերով բարձր երաժշտություն միացնելու դեպքում վարորդները կտուգանվեն․նախագիծն ընդունվեց | Region

Ավտոմեքենաներում չափանիշներին չհամապատասխանող սարքերով բարձր երաժշտություն միացնելու դեպքում վարորդները կտուգանվեն․նախագիծն ընդունվեց

Հոկտեմբեր 02,2025 19:23

Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց ավտոմեքենաներում բարձր երաժշտության համար պատիժ սահմանող նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորների հեղինակած այս փոփոխություններով առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումը, քանի որ դրանցից հնչող բարձր երաժշտությունն ու ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, դժվարացնել շչակների ձայնը լսելը և շեղել վարորդներին:

Ըստ ընդունված օերնսդրական փոփոխությունների՝տրանսպորտային միջոցների վրա սահմանված չափանիշներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ, նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացում դրանք օգտագործելիս վարորդը կտուգանքվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, ինչպես նաև կբռնագրավվեն չափանիշներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարաքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչները բարձրախոսները, նաև կկիրառվի տուգանային 2 միավոր։

 

Նորություններ