Լևոն Արոնյանը Grand Chess Tour Finals մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստերին | Region

Լևոն Արոնյանը Grand Chess Tour Finals մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստերին

Հոկտեմբեր 04,2025 12:28
Լևոն Արոնյանը Grand Chess Tour Finals մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Այս հաղթանակով Արոնյանը գրավեց 3-րդ տեղը և ապահովեց մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։
Լավագույն եռյակը հետևյալ տեսքն ունի.
1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ
3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան:

Նորություններ