Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանի արդյունքը
Հոկտեմբեր 06,2025 12:15
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երրորդ օրը մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գոռ Սահակյանը։
Տղամարդկանց 71 կգ քաշայինների պայքարում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 150 կգ և 154 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Սակայն հրում վարժությունում նա չկարողացավ բարձրացնել պատվիրած 182 կգ քաշը։ 22-ամյա ծանրորդը ձախողեց երեք մոտեցումներն էլ՝ չունենալով արդյունք երկամարտում։
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Թաիլանդի ներկայացուցիչ Վեեռաֆոն Վիչումանը՝ երկամարտի 346 կգ արդյունքով։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
