Ծանրամարտի ԱԱ․ Սուրեն Գրիգորյանի արդյունքը | Region

Ծանրամարտի ԱԱ․ Սուրեն Գրիգորյանի արդյունքը

Հոկտեմբեր 07,2025 22:00

Գրիգորյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ երրորդ փորձով բարձրացնելով 160 կգ ծանրաձող և զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Սակայն հրում վարժությունում նա երեք անգամ ձախողեց 195 կգ բարձրացնելու փորձերը՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։

Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը Ֆյորդեում կլինի Աննա Ամրոյանը, որը 77 կգ քաշային կարգում հանդես կգա B խմբում։

armsport.am

Նորություններ