Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 10,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 10-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին , 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը , 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.5°C (2003 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.2°C (1957 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.7°C