Դոնալդ Թրամփը չստացավ Նոբելյան Խաղաղության մրցանակը | Region

Դոնալդ Թրամփը չստացավ Նոբելյան Խաղաղության մրցանակը

Հոկտեմբեր 10,2025 13:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չստացավ Նոբելյան Խաղաղության մրցանակ։

Նոբելյան կոմիտեն որոշել է 2025 թվականի Խաղաղության մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարություն արդար և խաղաղ անցմանն ուղղված իր պայքարի համար։ Այս մասին հաղորդում է Նոբելյան կոմիտեն։

Ըստ կոմիտեի՝ Մարիա Կորինա Մաչադոն, որպես Վենեսուելայի ժողովրդավարական շարժման առաջնորդ, վերջին ժամանակներում Լատինական Ամերիկայում քաղաքացիական քաջության ամենաանհավանական օրինակներից մեկն է։

Հիշեցնենք, որ Թրամփը ձգտում էր Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալ, նա բազմիցս շեշտում էր, որ ինքը պատերազմներ է դադարեցրել։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահ Թրամփին կառաջադրեն Նոբելյան խաղաղության մրցանակի։

Նորություններ