Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 11,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 11-ին, 12-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 10-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 11-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 29°C (2019 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.6°C (1992 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.5°C