ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան
Հոկտեմբեր 10,2025 15:41
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-15-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Սա նրա առաջին այցն է Հարավային Կովկաս՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ:
Այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը կհանդիպի Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
«Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումը կկենտրոնանա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա: Այս տարի կարևոր քայլեր են ձեռնարկվել այդ նպատակին հասնելու համար: Ֆինլանդիան աջակցում է երկրների ջանքերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար», – ասել է նախարարը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
