Ծանրամարտի ԱԱ․ Գարիկ Կարապետյանի և Սիմոն Մարտիրոսյանի արդյունքները
Հոկտեմբեր 10,2025 23:28

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության ութերորդ օրը տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզ-2024-ի մասնակից Գարիկ Կարապետյանը։
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 187 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 220 կգ։ Երկամարտի 407 կգ արդյունքով Կարապետյանը աշխարհի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը։
Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց և ստացավ զրո՝ չբարձրացնելով 185 և 187 կգ։ Մարտիրոսյանը չմասնակցեց հրում վարժությանը։