Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 21,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի գիշերը, 24-25-ը պասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.9°C (1986 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.9°C (1977 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.3°C