Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և վերագործարկման հարցով մոտ ժամանակներս Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում կլինի․ Ռուբինյան | Region

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և վերագործարկման հարցով մոտ ժամանակներս Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում կլինի․ Ռուբինյան

Հոկտեմբեր 21,2025 14:01

Մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջգերատեսչական հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և վերագործարկման հարցով։

Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման հարցով, դրանից հետո մանրամասներ կհաղորդվեն։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 12-ին Երևանում հանդիպել էին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Կողմերը պայմանավորվել էին, որ Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները կիրականացնեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու վերագործարկման համար։

Նորություններ