Ովքեր են Գյումրիում ձերբակալված պաշտոնյաները․ տարել են նաև վարորդներին ու բանվորներին | Region

Ովքեր են Գյումրիում ձերբակալված պաշտոնյաները․ տարել են նաև վարորդներին ու բանվորներին

Հոկտեմբեր 22,2025 16:40

Այսօր աշխատանքի գնալու ճանապարհին իրավապահ մարմինները բերման են ենթարկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Աշոտ Պետրոսյանին։

Regions TV-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է նաև քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մեսրոպյանը։

Ըստ Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի, ձերբակալվածների թվում կան նաև ավագանու 2 անդամ։

Գյումրու քաղաքապետարանից հայտնեցին, որ ձերբակալված են քաղաքապետարանի բնակկոմունալ ծառայության վարորդներ ու բանվորներ, ընդհանուր 12 աշխատակից։ Նրանց նկատմամբ 72 ժամյա կալանքի որոշում է կայացվել։

Նրանք տեղափոխվել են տարբեր քաղաքների ձերբակալվածների պահման վայրեր՝ Երևան, Եղվարդ, Աշտարակ, Վանաձոր և այլն։ Ըստ փաստաբան Հայկ Հարությունյանի, բոլորին նույն մեղադրանքն է ներկայացվել։

Տուգանային հրապարակ է տարվել քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի 8 ավտոմեքենա՝ ջրցաններ, բեռնատար, տրակտոր և այլն։ Ըստ Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի, քաղաքը պարալիզացվում է, բնակկոմունալ բաժնի աշխատակիցներին ձերբակալել են, իսկ մեքենաները տարել տուգանային հրապարակ։

 

Նորություններ