Հայ գրոսմայստերներն առաջատար են Բեյրութում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում
Հոկտեմբեր 22,2025 22:13

2025 թվականի հոկտեմբերի 18-ից 25-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվում է «12th Beirut International Open Chess Championship» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շխմատի ֆեդերացիայից։
Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:
5 խաղափուլից հետո Վահե Բաղդասարյանը ունի հարյուր տոկոսանոց արդյունք և կիսում է առաջին հորիզոնականը բելառուս գրոսմայստեր Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ:
Լևոն Բաբուջյանը 5 հնարավորից ունի 4.5 միավոր և գտնվում է երրորդ հորիզոնականում։