Զախարովան մեկնաբանել է Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը
Հոկտեմբեր 23,2025 17:26
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը:
«Այնտեղ է գտնվում 102-րդ ռուսական բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մասնաճյուղերը: Մենք ունենք ընդհանուր պատմություն և ունենք ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի ձերբակալման, ապա դա Հայաստանի ներքին գործն է»,-հայտարարել է նա և հույս հայտնել, որ «նման գործընթացները չեն հանգեցնի դատական համակարգի ժողովրդից անջատմանը և դրա նկատմամբ վստահության անկմանը»։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
