Էրզրումում 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հոկտեմբեր 24,2025 12:17
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդագրության համաձայն՝ Էրզրում նահանգի Փալանդյոքեն (Փալանթոքյան) շրջանում երկրաշարժ է գրանցվել:
Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3.5 մագնիտուդ և գրանցվել է վաղ առավոտ՝ 06:07-ի սահմաններում:
9.93 կմ խորությամբ երկրաշարժը զգացվել է նաև հարակից շրջաններում: Նշվում է, որ ավերածություններ, զոհեր և վիրավորներ չկան:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
