Բերդ-Տավուշ ավտոճանապարհին վթարի հետևանքով 11 տուժած հոսպիտալացվել է
Հոկտեմբեր 24,2025 13:08
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը։
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ տուժել է 11 քաղաքացի։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
