Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության գլոբալ կանխատեսումները 2025–2026 թթ. նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսների համար | Region

Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության գլոբալ կանխատեսումները 2025–2026 թթ. նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսների համար

Հոկտեմբեր 24,2025 18:18

Սեզոնային կանխատեսման գլոբալ մոդելները ցույց են տալիս, որ 2025–2026 թվականների նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ։ Հատկապես մեծ է նորմայից բարձր ջերմաստիճանների հավանականությունը Հյուսիսային Ամերիկայի հարավային և հյուսիսարևելյան շրջաններում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանում և Արկտիկական շրջաններում։ Հարավային կիսագնդում նորմայից բարձր ջերմաստիճաններ կանխատեսվում է Նոր Զելանդիայում և Հարավային Ամերիկայի հարավային շրջաններում։

2025–2026 թթ. նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսների տեղումների կանխատեսումը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ծովի մակերևութային ջերմաստիճանի գրադիենտի ուժեղացման հետ։ Հասարակածի երկայնքով՝ 160° արևմտյան երկայնությունից մինչև Հարավային Ամերիկայի ափերը, կանխատեսվում է կլիմայական նորմային մոտ տեղումներ։

​ Նորմայից ցածր տեղումներ է կանխատեսվում Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Ասիայի ափամերձ շրջաններում, Գվինեայի ծոցի մերձակայքում գտնվող ափամերձ տարածքներում, Մեծ Աֆրիկյան եղջյուրում և Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, ինչպես նաև հյուսիսարևելյան Բրազիլիայում և Հյուսիսային Ամերիկայի հարավային շրջաններում։

Տեղումների քանակի նորմայից բարձր լինելու հավանականությունը մեծ է Հնդկաստանում, Ռուսաստանի հյուսիսում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինների շրջակայքում, Արևելյան Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային շրջաններում։

Նորություններ