Հովհաննավանք են ժամանել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ | Region

Հովհաննավանք են ժամանել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

Հոկտեմբեր 26,2025 10:16

Այսօր վաղ առավոտից Հովհաննավանքում աշխատում են ոստիկանները: Չնայած եկեղեցին դեռ փակ է, բայց ոստիկանները սկսել են տարածքը մաքրել մեքենաներից, տարածքում իրականացվում է ուժեղացված հսկողություն:

Հիշեցնենք, որ այսօր կարգալույծ արված Տեր Արամը պատարստվում է պատարագ մատուցել, ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննավանք են ժամանել են նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: «Ոստիկանությունը ապահովում է հասարակական անվտանգությունը, խնդրում եմ թույլ տվեք աշխատել»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Հովհաննավանք ժամանած Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը:

Նորություններ