Փոխվարչապետը անդրադարձել է Խաղաղության խաչմերուկին և հաղորդակցությունների ապաշրջափակմանը
Հոկտեմբեր 30,2025 21:23
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:
Շնորհավորելով Ստելլա Ռենիտային նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ընթացիկ ծրագրերի մանրամասները և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ԵՆԲ ծրագրերը: Անդրադարձ է կատարվել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
