ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Լավրովի և Միրզոյանի հեռախոսազրույցի մասին
Մարտ 06,2024 12:50
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մարտի հինգին հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի միջև։
«Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», – ասված է հաղորդագրությունում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
