Բերքատու այգիները՝ գյուղի տնտեսական հենասյուն․ ի՞նչ պահանջարկ ունի Լեհվազի արևահամ միրգն ու չիրը | Region

Բերքատու այգիները՝ գյուղի տնտեսական հենասյուն․ ի՞նչ պահանջարկ ունի Լեհվազի արևահամ միրգն ու չիրը

Նոյեմբեր 04,2025 17:55

Մեղրու տարածաշրջանի ամենամեծ գյուղական բնակավայրը՝ Լեհվազը, գտնվում է Մեղրի և Վահրավար գետերի միախառնման վայրում։ 2016 թ․-ի սեպտեմբերից Լեհվազը Մեղրի խոշորացված համայնքի մաս է կազմում։

Նախկինում մի շարք անվանումներ է ունեցել։ Ղևոնդ Ալիշանի մոտ նշված է Լեշկված տարբերակը։ Որոշ պատմաբաններ և աշխարհագետներ Լեհվազը նույնացնում են Լիճքավազ գյուղին:

Գյուղն այսօր ունի մոտ 600 բնակիչ։ Տնտեսության հիմնական ճյուղն այգեգործությունն է։ Այս տարածաշրջանի արքայանարինջը, նուռը, թուզը և տարբեր մրգերից պատրաստված չրեղենը հայտնի են գերազանց համային հատկանիշներով։

Լեհվազցիներից շատերն աշխատում են նաև տարբեր ուժային կառույցներում, ձեռնարկություններում, հանքերում, չրանոցներում և այլուր։

Այս բնակավայրում հիմնական խնդիրը համարում են ճանապարհների վիճակը։ Ընթացքի մեջ են խմելու ջրի մաքրման կայանի շինաշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ