Ողջաբերդ․ սողանքային գոտում գտնվող գյուղի խնդիրները | Region

Ողջաբերդ․ սողանքային գոտում գտնվող գյուղի խնդիրները

Նոյեմբեր 09,2025 13:00

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղն ունի 980 բնակիչ։ Նրանց հիմնական զբաղմունքը պտղաբուծությունն է և անասնապահությունը:

Ողջաբերդը տարիներ շարունակ գտնվում է սողանքի վտանգի տակ․ բազմաթիվ տներ արդեն փլվել են, շատ ընտանիքներ ստիպված են եղել տեղափոխվել այլ բնակավայրեր։

Այսօր գյուղում մնացել է մոտ 100 տուն, որոնց բնակիչները շարունակում են ապրել անորոշության և սպասման մեջ։

Regions TV-ի հետ զրույցում Ողջաբերդի բնակիչները նշեցին, որ իրենց մյուս կարևոր խնդիրը գազաֆիկացման բացակայությունն է։ Համայնքապետարանի պաշտոնյաներն իրենց հերթին արձագանքում են՝ գազատարի տեղադրումն այս  բնակավայրում  տեխնիկապես ռիսկային է,  քանի որ հողի շարժումը կարող է հանգեցնել վթարների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ