Սպերցյանը Հունգարիայի դեմ խաղից առաջ գրառում է կատարել | Region

Սպերցյանը Հունգարիայի դեմ խաղից առաջ գրառում է կատարել

Նոյեմբեր 11,2025 17:35

Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագ Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի նախավերջին տուրի՝ Հունգարիայի դեմ կայանալիք խաղից առաջ։

«Ես արդեն Երևանում եմ։ Ազգային հավաքականում խաղալը միշտ հատկապես հուզիչ է։ Հունգարիայի դեմ խաղը ընդամենը մի քանի օրից է, այնպես որ մենք կպատրաստվենք», — գրել է Սպերցյանը իր Telegram-յան ալիքում։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 16-ին, մրցակցի հարկի տակ կանցկացնի որակավորման փուլի վերջին խաղը Պորտուգալիայի հավաքականի հետ։

armsport.am

Նորություններ